Սամվել Կարապետյանը հայտարարել է բեյրութահայերին աջակցելու մասին եւ պատրաստակամություն հայտնել աջակցել տուժած եկեղեցու վերականգնմանը

Հրապարակման ամսաթիվը: 9 Օգոստոսի 2020

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ “Տաշիր” բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած Բեյրութի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու վերականգնման համար:

Հասցեական օգնություն կցուցաբերվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնց կհատկացվի 10 հազարական ԱՄՆ դոլար: “Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Բեյրութում տեղի ունեցած սարսափելի միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին ։ Խորապես սգում ենք զոհերի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում նրանց, ում անդրադարձել է այդ ծանր ողբերգությունը”, — նշել են “Տաշիր”հիմնադրամում:



մեկնաբանություն

0

Կարդացեք թեմայի շուրջ